Սալուտեմ 1.2021
Սերկևիլը ժողովրդական բժշկության մեջ. Սալուտեմ ամսագիր № 1
![Սերկևիլը ժողովրդական բժշկության մեջ. Սալուտեմ ամսագիր № 1 Սերկևիլը ժողովրդական բժշկության մեջ. Սալուտեմ ամսագիր № 1](up/article/big/file_59067_7687575.jpg)
Սերկևիլի պտուղները, տերևները և սերմերը վաղուց օգտագործում են բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Թարմ վիճակում սերկևիլի պտուղները հաճախ ունենում են թթու և տտիպ համ: Սովորաբար պտուղներն օգտագործում են խորոված կամ եփած վիճակում: Այն ավելացնում են նաև տարբեր կերակրատեսակների մեջ, պատրաստում են ջեմ, մուրաբա, մարմելադներ:
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են սերկևիլի պտուղները, սերմերը, տերևները և ծառի կեղևը:
Տերևները հավաքում են հունիս-հուլիս ամիսներին, չորացնում են լավ օդափոխվող տարածքներում: Տերևները փռում են բարակ շերտով և հաճախակի խառնում: Չորացրած տերևները պահում են թղթե պարկերում մինչև 1 տարի: Հասած պտուղները պահում են սառը շինություններում մինչև կես տարի, իսկ չորացրած վիճակում` մինչև 1 տարի: Սերկևիլի սերմերը չորացնում են էլեկտրական չորանոցում, 50C˚-ում: Ծառի կեղևը կտրում են ուշ աշնանը և չորացնում 40-50C˚-ում: Չորացրած կեղևը պահում են մինչև 2 տարի:
Կազմը եվ հատկությունները
Սերկևիլը հարուստ է ասկորբինաթթվով, ռեթինոլով, տոկոֆերոլով, երկաթով, մանգանով, նատրիումով, կալիումով, կալցիումով, պեկտինով, օրգանական թթուներով, ճարպերով, ածխաջրերով, սպիտակուցներով: Ցուցաբերում է թույլ լուծողական, պատող, խորխաբեր, հանգստացնող, լեղամուղ և միզամուղ ազդեցություն:
ժողովրդական բժշկության մեջ սերկևիլի հիմքի վրա պատրաստված դեղերն օգտագործում են հազի, բրոնխիտի, տրախեիտի, ասթմայի, տուբերկուլոզի, արյունախխման, փխսման, կոլիտի, դիզենտերիայի, փորլուծի և փորկապի, թութքի, սրտանոթային հիվանդությունների, այտուցների, սակավարյունության, իմունիտետի անկման, կանանց հիվանդությունների և արգանդային արյունահոսությունների, աչքերի հիվանդությունների, պարոդոնտոզի և բերանի խոռոչի հիվանդությունների, այրվածքների և վերքերի ռադիոնուկլեիդներով ախտահարման ժամանակ:
Բաղադրատոմսեր
Թուրմ` ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքի կարգավորման համար
5 գ չորացրած տերևներ և 300 մլ եռման ջուր: Տերևների վրա ավելացնում են եռման ջուրը և թրմում 1 ժամ: Ստացված թուրմը քամում են և խմում յուրաքանչյուր ուտելուց առաջ, 2 ճաշի գդալ: Թուրմը պահում են սառնարանում 3 օր: Խմում են 10 օր:
Թուրմ` աղեցավերի և փորկապության դեմ
1 թ. գ. չորացրած տերևներ և 300 մլ եռման ջուր: Թերմոսում տեղավորում են չորացրած տերևները և ավելացնում եռման ջուր: Թրմում են 40 րոպե: Քամում են և ստացված թուրմը բաժանում 2 մասի: Խմում են օրվա ընթացքում 2 անգամ:
Թուրմ` այտուցների դեմ
2 հատ սերկևիլի պտուղ և 2 բաժակ եռման ջուր: Պտուղները կտրատում են կտորների և ավելացնում եռման ջուրը: Թողնում են թրմվի 1-1,5 ժամ: Ստացված թուրմից խմում են 1/2 բաժակ, օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ: Սովորաբար, երրորդ օրը զգացվում է թեթևություն:
Թուրմ` արյան ճնշումը կարգավորելու համար
100 գ չորացրած տերևներ և 100 մլ օղի: Օղին ավելացնում են տերևների վրա և թրմում 7 օր` մութ տեղում: Պատրաստի թուրմը խմում են օրը 2 անգամ: Յուրաքանչյուր անգամ խմելուց` 20 կաթիլ թուրմից ավելացնում են 100 մլ ջրին:
Թուրմ` այրվածքների բուժման համար
50 գ չորացրած սերմեր և 1 լ սառը ջուր: Սերմերի վրա ավելացնում են սառը ջուրն և թողնում 3 ժամ:
Ստացված լորձնային հեղուկով կատարում են այրվածքի կոմպրեսներ, օրը 2-3 անգամ: Թուրմը պահում են սառնարանում` մինչև 7 օր:
Եփուկ` այտուցների դեմ
2 հատ պտուղ և 600 մլ եռման ջուր: Պտուղները կտրատում են կտորների, ավելացնում են եռման ջուրը և եփում 10 րոպե` հանդարտ կրակի վրա: Ապա թողնում են 30 րոպե հանդարտվի և ստացված եփուկը քամում են: Խմում են յուրաքանչյուր ուտելուց 20 րոպե առաջ, կես բաժակ: Եփուկի վերջին ընդունումը պետք է լինի երեկոյան ժամը 7-ից ոչ ուշ: Եփուկը խմում են 3-4 օր:
Եփուկ` շնչուղիների հիվանդությունների բուժման համար
1 թեյի գդալ չորացրած սերմեր և 200 մլ ջուր: Սերմերը լցնում են ջրի մեջ և եռացնում 3-4 րոպե, ապա հովացնում են և քամում:
Խմում են օրը 3-4 անգամ, 1/2 բաժակ հազի, բրոնխիտի, բրոնխիալ ասթմայի և տրախեիտի ժամանակ: Անգինայի դեպքում կատարում են ողողումներ օրը 3-4 անգամ` նախօրոք եփուկի վրա ավելացնելով գոլ ջուր:
Եփուկ` պարոդոնտոզի դեմ
1 թ. գ. մանրացրած կեղև և 300 մլ ջուր: Ջուրը ավելացնում են կեղևի վրա և եփում հանդարտ կրակի վրա` 15 րոպե: Եփուկը հովացնում են և քամում: Ողողում են բերանի խոռոչը` օրը 3-4 անգամ:
Օշարակ` սակավարյունության դեմ
1 կգ սերկևիլի թարմ պտուղներ և 1 լ ջուր: Պտուղները լվանում են, կտրատում և եփում` 15 րոպե, փափկելու համար: Ապա ճզմում են մաղի վրա և եփում` մինչև պնդանալը: Ուտում են պատրաստի օշարակն` օրը 2-3 անգամ, սնվելու միջակայքերում:
Միջոց` ճարպոտ մազերի համար
30 գ սերմեր և 1 բաժակ ջուր: Ջուրն ավելացնում են սերմերի վրա և թողնում 1 ժամ, ապա հանդարտ կրակի վրա հասցնում են եռման ջերմաստիճանի ու քամում: Ստացված եփուկը տաք վիճակում քսում են մազերին: Թողնում են եփուկը մազերի վրա չորանա և լվանում են տաք ջրով: Եփուկը մազերի համար օգտագործում են մեկ շաբաթ: Պատրաստի եփուկը պահում են սառնարանում:
Եփուկը վերացնում է նաև թեփը, դանդաղեցնում մազերի վաղ սպիտակելը:
Այլ կիրառություններ
Արգանդային արյունահոսությունների ժամանակ օրը 2-3 անգամ խմում են սև թեյ` սերկևիլի կտորներով:
Առատ դաշտանի դեպքում օգտագործում են 1/2 թ. գ. չորացրած սերմեր օրը 3-4 անգամ, ուտելու միջակայքերում:
Սերկևիլի թարմ հյութն օգտագործում են լնդերի բորբոքման և թութքի դեպքում:
Տերևների եփուկով բուժում են մաշկի ախտահարումները, բացի բաց վերքերից:
Սերկևիլը մաշկի վրա ունի թարմացնող, հակաբորբոքային, երիտասարդացնող, սնուցող և փափկացնող ազդեցություն: Դրա համար վերցնում են 2 սերկևիլ, 20%-ոց սպիրտ կամ օղի և վարդաջուր: Սերկևիլի կտրատած պտուղները թրմում են 14 օր, ապա քամում են, ավելացնում 1:1 վարդաջուր: Ստացված լոսյոնն օգտագործում են օրը 2 անգամ: Սերկևիլի հյութն օգտագործում են նաև մաշկային պիգմենտները վերացնելու նպատակով:
Հակացուցումները
Սերկևիլը հակացուցված է հղի կանանց և կերակրող մայրերին, պլևրիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի, անհատական անընդունելիության դեպքում: Սերկևիլի չափազանց շատ օգտագործումն առաջացնում է փորկապություն: Սերկևիլի թարմ սերմերը ստամոքսում անջատում են կապտաթթու, այդ պատճառով արգելվում է թարմ վիճակում օգտագործել: Արգելվում է օգտագործել օրական 100 մլ-ից ավելի թարմ հյութ` ստամոքսա-աղիքային համակարգի խանգարումներից խուսափելու նպատակով:
Եկատերինա Դոնեցկայա
«Դեղաբույսերը` կենցաղում, բժշկության մեջ, կոսմետիկայում»
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Քնի պակասի ազդեցությունը երեխայի առողջության վրա. Սալուտեմ ամսագիր N1 Քնի պակասի ազդեցությունը երեխայի առողջության վրա. Սալուտեմ ամսագիր N1](up/article/small/file_59037_8497776.jpg)
Քնի պակասը բացասաբար է ազդում օրգանիզմի բոլոր գործառույթների վրա։ Երեխան առավոտյան կարող է արթնանալ վատ տրամադրությամբ: Կարող են ծագել ավելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ քնի դեպրիվացիա...
![](images/calendar.png)
![Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1 Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1](up/article/small/file_59066_3000656.jpg)
Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...
![](images/calendar.png)
![«Մեր բոլորի գործը մեկ էր ու փոխկապակցված». Գևորգ Գրիգորյան. Սալուտեմ ամսագիր № 1 «Մեր բոլորի գործը մեկ էր ու փոխկապակցված». Գևորգ Գրիգորյան. Սալուտեմ ամսագիր № 1](up/article/small/file_59052_3483801.jpg)
«Շրջադարձի վրա անակնկալ հառնեց լեռան համայնապատկերը: Ես մեխվեցի տեղում, բարեգո՛ւթ Արարիչ, երբեք այսքան հստակված չէի ընկալել՝ ուրեմն ա՛յս է Արարատի երկիրը, և ժողովուրդը` Արարատի, մենք ենք…
![](images/calendar.png)
![Հոգեբուժական ծառայությունը Հայաստանում. Սալուտեմ ամսագիր № 1 Հոգեբուժական ծառայությունը Հայաստանում. Սալուտեմ ամսագիր № 1](up/article/small/file_59053_2158126.jpg)
Հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը Հայաստանում իրականացնում են հետևյալ կազմակերպությունները. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն...
![](images/calendar.png)
![Տղամարդկանց սեռական հիվանդությունների առաջացման պատճառները և ռիսկի գործոնները. Սալուտեմ ամսագիր № 1 Տղամարդկանց սեռական հիվանդությունների առաջացման պատճառները և ռիսկի գործոնները. Սալուտեմ ամսագիր № 1](up/article/small/file_59054_1990615.jpg)
Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զեկույցի` երկրագնդի բնակչությունը 2050 թ. կկրճատվի 200 մլն մարդով` կապված ուռուցքային և սիրտ-անոթային հիվանդությունների, ՄԻԱՎ և այլ հիվանդությունների...
![](images/calendar.png)
![Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը Հայաստանում. Սամվել Սողոմոնյան. Սալուտեմ ամսագիր Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը Հայաստանում. Սամվել Սողոմոնյան. Սալուտեմ ամսագիր](up/article/small/file_59035_2338480.jpg)
Բժշկության ոլորտում ամենաքննարկվող թեմաներից մեկի` շարունակական մասնագիտական զարգացման ընթացքի, խնդիրների, ձեռքբերումների մասին «ՍԱԼՈՒՏԵՄ» պարբերականը զրուցել է Առողջապահական իրավունքի...
![](images/calendar.png)
![Երեխան չի սիրում լողանալ. ի՞նչ անել. Սալուտեմ ամսագիր Երեխան չի սիրում լողանալ. ի՞նչ անել. Սալուտեմ ամսագիր](up/article/small/file_59036_7053917.jpg)
«Իմ երեխան ընդհանրապես չի սիրում լողանալ։ Չեմ հասկանում՝ ինչն է պատճառը։ Միգուցե ամեն ինչ սկըսվեց այն պահից, երբ ամբողջ ընտանիքով սկսեցինք հաճախել ջրաշխարհ կամ ամառային արձակուրդին գնացինք լիճ...
![](images/calendar.png)
![«…Ու փոխվեց ամեն ինչ». «Վաստակավոր բժիշկ» շարքից` Վիլեն Հակոբյան. Սալուտեմ ամսագիր «…Ու փոխվեց ամեն ինչ». «Վաստակավոր բժիշկ» շարքից` Վիլեն Հակոբյան. Սալուտեմ ամսագիր](up/article/small/file_58912_4794070.jpg)
«Ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ ու խենթ անակնկալների սիրահար չեմ։ Բայց օրերս անակնկալի եկա...»
Մեր զրուցակիցը վաստակաշատ գիտնական ու կրթության հմուտ կազմակերպիչ, ակադեմիկոս...
![](images/calendar.png)
![«Ցանկացած մարդ ամեն ինչի էլ կարող է հասնել, եթե իր առջև ունի նպատակ». Գևորգ Թամամյան. Սալուտեմ ամսագիր «Ցանկացած մարդ ամեն ինչի էլ կարող է հասնել, եթե իր առջև ունի նպատակ». Գևորգ Թամամյան. Սալուտեմ ամսագիր](up/article/small/file_58913_9515895.jpg)
«Բժշկի մասնագիտությունն այնպիսինն է, որ մենք միշտ մահվան ու կյանքի արանքով ենք քայլում՝ բառի բուն իմաստով»։
- Բժիշկ լինելը ճակատագի՞ր է, թե կոչում...
![](images/calendar.png)
![Ալեն Հովնանյան. Սալուտեմ ամսագիր Ալեն Հովնանյան. Սալուտեմ ամսագիր](up/article/small/file_58831_1987475.jpg)
2021 թ. Հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրության եվրոպական կազմակերպության (EURORDIS) «Սև մարգարիտ» մրցանակաբաշխության մրցանակակիր...
![](images/calendar.png)
![Սեզոնային ալերգիա (պոլինոզ). Սալուտեմ ամսագիր Սեզոնային ալերգիա (պոլինոզ). Սալուտեմ ամսագիր](up/article/small/file_58944_9136206.jpg)
Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն